BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Խոկում

Խոկում
20.03.2023 | 23:49

Սիրելի բարեպաշտ քրիստոնյաներ, չորեքշաբթի օրը (մարտի 22-ին) երեկոյան ժամը 19:00-ին Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում տեղի կունենա ԽՈԿՈՒՄ:

«Նրանք, որ Աստծուն են նայում և Նրան մոտենում, Նրա գեղեցկությունն են առնում իրենց վրա, ինչպես որ պատրույգը ճրագին մոտենալով` նույն լույսն է դառնում»,- ասում է Ս. Գրիգոր Նարեկացին:

Արարչի և արարածի միջև հոգեկան ամուր, անքակտելի կապը թերևս ամենաբարձրն ու կատարյալն է, որին մարդ արարածը կարող է հասնել իր երկրային կյանքի ընթացքում: Այդ ճանապարհին մեծագույն ուղեկիցն աղոթքներն են, որոնք, ինչպես ասում են Սուրբ Հայրերը, բարձրացնում են մարդկանց առ Աստված և Աստծուն խոնարհեցնում դեպի մարդիկ:

«Արթուն կացեք և աղոթք արեք» (Մարկ.14.38),- ասում է Տերը:

Արթուն լինենք, աղոթք անենք եւ հետևենք Նրա պատվիրաններին, քանզի ճշմարիտ քրիստոնյան պետք է ոչ միայն խոսքով լինի քրիստոնյա, այլև վարքով ու գործերով:

Այս քառառասունութօրյա պահքը ճիշտ ժամանակահատվածն է իսկական քննողի ու իմաստասերի պես նայելու մեր հոգուց ներս, գնահատելու մեզ ու մեր հոգևոր կյանքը:

Խոկման ընթացքում ընթերցվում է աղոթք, հետո քարոզ է լինում, այնուհետև անջատվում են տաճարի լույսերը, և հոգևոր երգեցողության, թույլ մոմերի լուսավորության ներքո հավատացյալը խոկում է, այսինքն` ինքն իր մեջ վերլուծում է լսածը, քաղում այն, ինչ պետք է իր կյանքի այդ պահի համար և աղոթում:

Խոկման մասնակիցները բացառիկ միջավայր են ունենում Մայր Եկեղեցու զորացման, հայրենիքի և ժողովրդի բարօրության, հոգևոր վերելքի համար խորհելու, մտորելու, աղոթելու, իրենց հոգևոր վիճակը քննելու և գնահատելու համար:

Սիրով սպասելու ենք Ձեզ:

Տեր Բարդուղիմեոս քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. ՈՒրբաթ օրը երեկոյան ժամը 19:00-ին ԿԱՐԳ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ արարողությունն է լինելու:

Դիտվել է՝ 2545

Մեկնաբանություններ